Վրաստանում թեթև խուլիգանության համար տուգանքների չափերն եւ տեսակներն ավելանում են:
«Վարչական իրավախախտումների» օրենսգրքի փոփոխությունների հեղինակը Վրաստանի ներքին գործերի նախարարությունն է: Ըստ փոփոխությունների՝ մանր խուլիգանության համար տուգանքը 500-ից 1000 լարի՝ նախկինում գործող 100-ի փոխարեն:
Նշված գումարը օրինախախտը ստիպված կլինի վճարել վիճելու, հայհոյելու, քաղաքացու նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: Այն դեպքում, երբ իրավապահները կհամարեն, որ որոշակի դեպքերում նման պատիժը բավարար չէ, խախտում կատարողին սպառնում է նաև 15-օրյա վարչական ազատազրկում: Միաժամանակ նմանօրինակ իրավախախտումների դեպքում օրինազանցը երեք տարի ժամկետով զրկվում է զենք կրելու իրավունքից:
Նյութի աղբյուր՝ apsny.ge