Թբիլիսին Գերմանիային առաջարկել է Վրաստանն անվտանգ երկրների ցանկում ներառել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ-ի միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Էկա Մաճավարիանին:
«ՆԳ-ի փոխնախարար Նինո Ջավախիձեն պաշտոնական այցով եղել է Ավստրիայում և Գերմանիայում: Գերմանիայում հանդիպել է հյուսիսային Վեստֆալի Ներքին գործերի նախարարին, պաշտոնատար այլ անձանց հետ, ինչպես նաեւ մասնակցել է Ավստրիայում կազմակերպված մի շարք այլ հանդիպումների»,-ասել է ՆԳՆ-ի միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավարը:
«Գերմանիային առաջարկել ենք Վրաստանը ներառել անվտանգ երկրների ցանկում»,- հայտարարել է Մաճավարիանի: