«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է Թբիլիսիում Ադրբեջանի անկախության առիթով կազմակերպված ընդունելությանը:
Շնորհավորելով ադրբեջանցիներին` Կվիրիկաշվիլին խոսել է երկկողմ բարեկամական հարաբերութունների կարևորության մասին: Վարչապետի խոսքով` Վրաստանն ու Ադրբեջանը ընդհանուր արժեքներ ունեն: «Վստահ եմ, որ մեր գործընկերությունը հիմնված է բարեկամության ու փոխադարձ վստահության վրա և այն դեռ տարբեր ոլորտներում զարգացում է ապրելու: Երկրի անկախութան և հաջողությունների մասին խոսելն այնքան էլ հեշտ չէ: Ինչպես Ադրբեջանում, Վրաստանում եվս նման ուշագրավ պահերին հիշում ենք մեր նախնիներին, անկախ պետություն ունենալու համար պայքար մղած հերոսներին: Այս տարի նշվում է Վրաստանի անկախութան 25-ամյակը: Մենք դրանք հասնելու համար երկար ճանապարհ ենք անցել: Սական չպետք է մոռանանք Վրաստանի և Ադրբեջանի անցյալի բեռը, որը ուժ է տալիս պահպանել մեր անկախությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը մասնակցել են Վրաստանի օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:
«Interpressnews»-ի փոխանցմամ`բ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հունիսի 6-9-ը պաշտոնական ացով կմեկնի Ստրասբուրգ: Նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեի տեղեկատվության համաձայն` երկրի ղեկավարը Վրաստան-Եվրամիութուն թեմայով ելույթ կունենա Եվրոպայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին: Վրաստանի նախագահը պաշտոնական ացի շրջանակներում կհանդիպի նաև Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահներին, Եվրամիութան խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:
Վրաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստան է հրավիրել Չինաստանի նախագահին: Մարգվելաշվիլին հրավերի մասին հայտնել է Չինաստանի ժողովրդական հանրապետության պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլի հետ հանդիպման ժամանակ: «Frontnews»-ի փոխանցմամբ` կողմերը խոսել են Վրաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների կարևորության մասին և երկկող հարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն են հայտնել: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես «Նոր մետաքսե ճանապարհ» և «Մետաքսե ճանապարհ» նախագծերում` Վրաստանի ներգրավվածության կարևորությանը: Ծրագիրը նոր հնարավորություն է` զարգացնել Վրաստանի` որպես տարանցիկ երկրի ներուժը: Կողմերը խոսել են նաև Անակլիայի նավահանգստի ռազմավարական կարևորության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շուրջ: Չինական կողմը շահագրգռվածություն է հայտնել էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում Վրաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ Չինաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է , որ պատրաստ է խթանել վրացական գինու տարածումը, որը կհանգեցնի արտահանման ցուցանիշի աճի: Տեղեկացնում է «Frontnews» պարբերականը:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Լսարան 115»-ը հատուկ հայտարարություն է տարածել, ինչի համաձայն` Թբիլիսիի պետական համալսարանում ուսումնական գործընթացի բարելավման համար անհրաժեշտ է, որ դասախոսական կազմի ընտրությունը տեղի ունենա միջազգային մասնագետների մասնակցությամբ: Ուսանողները բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում, քանի որ, նրանց խոսքերով` ուսանողների և դասախոսների մի մասը չափից ավելի քաղաքականեցված է:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի խոշորագույն ներդրողն է. «Այսօրվա դրությամբ պարոն Իվանիշվիլին Վրաստանում ամենախոշոր մասնավոր ներդրողն է: Համաներդրողների հիմնադրամը, որը ստեղծվել է 2013 թ., այսօր արդեն ավելի քան 2 միլիարդ դոլարի ծրագիր է կնքել»,- հայտարարել է Քումսիշվիլին: