Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու մեղադրանքով հետաքննություն է սկսել: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը մեքենայի թաքստոցում «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետով գաղտնի կերպով փորձել է տեղափոխել է արոմատիզացված ծխախոտ, որի մաքսային գումարը կազմում է 6 725 լարի:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում։