Բաթումիում հնարավոր է օվկիանարիում ստեղծվի․ լուսանկարներ

«Վրոցլավի «Աֆրիկարիումի» ղեկավարությունը հետաքրքրված է Բաթումիում նմանատիպ օվկիանարիումի կառուցմամբ»հայտնում է Աջարիայի կառավարության աշխատակազմի կայքէջը:

28280059_529167877469712_5645158352981782129_n

Վրոցլավի օվկիանարիումը կառուցվել է 2014 թվականին, քաղաքի կենդանաբանական այգու տարածքում։ Այնտեղ բնակեցված են օվկիանոսային ձկներ և կենդանիներ: «Աֆրիկարիում» անվանվել է՝ ի պատիվ բնակեցված աֆրիկյան կենդանիների:

28167654_529167590803074_3672033098797963954_n

Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Զուրաբ Պատարաձեն Լեհաստան կատարած այցի ժամանակ ծանոթացել է «Աֆրիկարիումին», որի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել օգնել Բաթումիի գործընկերներին Օվկիանարիումի ստեղծման գործում և շուտով տեղում կուսումնասիրեն հարցը:

28056783_529167657469734_398113978613424635_n

Լուսանկարները՝ Զուրաբ Պատարաձեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Թողնել պատասխան