Ասիական բզեզի դեմ պատրաստ ենք պայքարել. Դավիթաշվիլի

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին կարծիք է հայտնել, թե գյուղատնտեսությանը վնաս հասցնելու մասին ասիական բզեզի թեման չափազանցվում է։

Հիշեցնենք՝ այսօր (փետրվարի 26-ին) նախարարը խորհրդարան է կանչվել: Լրագրողները հետաքրքրվել են, թե նախարարությունը որքանով է պատրաստ միջատի տարածման դեմ արդյունավետ պայքարին։

«Կարծում եմ, որ ասիական բզեզը չպետք է լինի խորհրդարանում մեր քննարկման գլխավոր թեման, քանի որ դրանից զատ բազմաթիվ այլ ուղղություններ կան գյուղատնտեսության մեջ: Անշուշտ, սա կարեւոր մարտահրավեր է, սակայն ոչ ամենակարեւորը»,-ասել է նախարարը:

«Բզեզի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ անցկացնելը չափազանցված կլինի: Այս թեմայով մասնագետների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, տարբեր ձեւաչափերով քննարկումներ: Նախարարությունը պատրաստ է դիմավորել 2018 թվականը, նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Հավատացեք, մենք պատրաստ ենք»,-հայտարարել է Լեւավ Դավիթաշվիլին՝ պատասխանելով հարցին, թե ասիական բզեզը հնարավոր է խորհրդարանում դառնա թիվ մեկ քննարկվող հարցերից մեկը։

 

Թողնել պատասխան