8-րդ միջազգային կրթական փառատոնը տեղի է ունենում «Expo Georgia»-ում: Երկու օրվա ընթացքում 18-ից 30 տարեկան երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու 12 երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջարկներին: Այդ երկրների թվում է նաև Լիտվան, որը վրաստանցի դիմորդներին առաջարկում է անվճար ուսումնական ծրագրեր:
Ծրագրեր են առաջարկվում երկրի 10 առաջատար բուհերում: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն են ընձեռում բուհերի վիրտուալ շրջագայություն իրականացնել Լիտվայում:
Ցուցահանդեսին մասնակցում է Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Պուոջյունասը: Նրա խոսքերով, Լիտվան վրաստանցի ուսանողներին առաջարկում է եվրոպական որակի բարձրագույն կրթություն: