Նախագծի հիմնական մասը վրաց և աբխազ արվեստագետների համատեղ աշխատանքն է, որտեղ դերասաններ Անդրիա Գվելսեինի և Գիորգի Ցխադաձեի հետ ակտիվորեն մասնակցել են Մարտա Ցվիժբան և Միկա Տուժբան: Օսլոյի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի հիմնադիր և «Սոցիոլոգիայի Պիկասո», նորվեգացի գիտնական Իոհան Գալտունգը Իրակլի Գոգիային և իր գործընկերների կողմից իրականացված CREATE ծրագիրը հայտարարել է վերջին 50 տարվա լավագույն սոցիալ թատերական ծրագիր:
CREATE CREATER CREATEST! — գրել է սոցիոլոգիայի ոլորտում առաջատար անձանցից մեկը` Իոհան Գալտունգը:
«Իրակլի Գոգիայի և իր ընկերների այս աշխատությունը մեծ ազդեցություն է ունեցել տրանսֆորմացիոն թատրոնի զարգացման վրա: Վրաց փորձագետները հատկապես կարևորում են աբխազ դերասան Մարտա Ցվիժբայի դերն այս գործընթացում` վրաց դերասանների հետ մեկտեղ»,- ասվում է Artnews-ի կողմից պատրսատված հոդվածում:
Քաղաքական գիտությունների առաջատար ներկայացուցիչ Մեթյու Էվանջելիստի խոսքերով, Գոգիան և CREATE ծրագիրը ամբողջությամբ փոխել են հակամարտությունների ընդհանուր բնապատկերը։ Նա կարևորում է այն փաստը, որ Հարավային Կովկասում նորարարական գործընթաց է սկսվել, որը կարող է ընդօրինակվել Միջին և Հեռավոր Ասիայում: