Վրաստանում արշավների սեզոնը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 13-ին՝ Ռաճայի տարածաշրջանում:
Միջոցառման գործընկերն է Վրաստանի տուրիզմի ազգային գործակալությունը: Արշավականների համար ճամբարները տեղակայված կլինեն Շաորիի լճի հարակից տարածքում, որը ծովի մակերեւույթից 1,1 հազար մետր բարձրության վրա է:
Շաորին գտնվում է Տղիբուլի եւ Ամբրոլաուրի քաղաքների միջեւ: Այստեղ բավականին ցուրտ է անգամ ամառվա ամենատաք օրերին: Լիճը շրջապատված է ալպիական դաշտավայրերով եւ լայնատերեւ ծառերով:
Սա Վրաստանի՝ ձկնորսության համար նախատեսված լավագույն վայրերից է: