Վրաստանի իշխանություններին չի հաջողվել անկախ հետաքննական համակարգ ստեղծել: Երկրում շարունակվում են իրավապահ կառույցների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման ու իրավապահների անպատժելիության դեպքերը: Այս մասին նշվում է մարդու իրավունքների մասին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած հաշվետվության մեջ:
Amnesty International-ի հաշվետվության մեջ տեղ են գտել «Բիրժա Մաֆիա» ռեփ խմբի, Դափնար գյուղի 22-ամյա բնակչի ինքնասպանության և այլ գործեր:
«2017 թվականի հունիսին անկախ հետաքննական մեխանիզմ ստեղծելու փոխարեն, իշխանությունները դատախազությունում նոր վարչություն հիմնելու նախաձեռնությամբ հանդես եկան, որի առաքելությունը պետք է լիներ իրավապահների կողմից ենթադրյալ ապօրինի գործողությունների հետաքննումը: Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանություններին չի հաջողվել անկախ հետաքննական մեխանիզմ ստեղծել»,- նշված է Amnesty International-ի հաշվետվության մեջ։