«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով հուլիսի 10-ին կանցկացվի հանրաքվե:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խիջամբան Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արդեն ուղարկել է այդ մասին հրամանագիրը: Խաջիմբայի հայտարարության համաձայն` նա այս որոշումը կայացրել է կայունության պահպանման և հասարակության կոնսոլիդացիայի նպատակով: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել հանրաքվեի ցանկացած արդյունք և «դրանից չի վախենում»:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն Բրյուսելում տեղի ունեցած լսումների ընթացքում Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցի շուրջ կրկին որոշում չի կայացրել: Պարբերականը տեղեկացնում է, որ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ:
«Frontnews»-ը գրում է, որ Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան ավարտել է Վրաստան կատարած չորսօրյա պաշտոնական այցը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ամփոփելով Կիսկայի այցը, այն կարևորել է` վրաց-սլովակյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից. «Այս չորսօրյա այցը շատ կարևոր էր երկու երկրների հարաբերությունների համար: Մենք խոսեցին տնտեսական և քաղաքական համագործակցության հարցերի շուրջ: Կարծում եմ` այս այցը կնպաստի վրաց-սլովակյան հարաբերությունների սերտացմանը: Այս օրերի ընթացքում ինձ հնարավորություն ընձեռվեց Սլովակիայ նախագահիններկայացնել հրաշալի երկիրը, նա եղավ նաև Սամցխե-Ջավախեթիում: Բնականաբար, այցի կարևոր պահը բռնագրավված տարածքների շփման գիծ այցելությունն էր: Մեր սլովակ գործընկերը սեփական աչքով տեսավ այնտեղ տիրող անարդարությունը: Մենք հույս հայտնեցինք, որ այս ամենը մոտ ապագայում կհաղթահարվի»,— հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Kvira.ge»-ն անդրադառանում է նաև Հայաստանում ռուսական գազի նոր սակագնին: «Գազպրոմ» ընկերությունը հուլիսի 1-ից Հայաստանին գազ կտրամադրի 6 % ցածր սակագնով: Պարբերականը նշում է, որ ռուսական ընկերությունը Հայաստանի համար հազար խմ-ի դիմաց գազի սակագինը 165-ից կհասցնի 150 դոլարի. «Այն բաժանորդները, ովքեր հազար խմ-ից քիչ գազ կօգտագործեն, նրանց համար գազի սակագինը կկազմի 146,7 դրամ, կամ 0, 30 դոլար, իսկ 10000 խմ-ից ավել օգտագործելու դեպքում սակագինը կկազմի 257, 56 դրամ»,— հայտարարելէ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը: Իր հերթին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գազի սակագնի նվազեցումը կհանգեցնի էլեկտրաեներգիայի տարիֆի նվազեցման, ինչն իր հերթին կէժանեցնի տեղական արտադրանքը և համաշխարհային շուկայում է ավելի մրցունակ կդարձնի:
Նույն պարբերականի փոխանցմամբ` Վրաստանում վերջին 5 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 14,9%-ով: Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեի խոսքով` Վրաստանում հունվար-մայիս ամիսների ընթացքում զբոսաշրջիկներ ռեկորդային թիվ է գրանցվել: Նա նաև հայտարարել է, որ 2016 թ. մայիս ամսվա տվյալներով` Վրաստան է այցելել 522, 359 զբոսաշրջիկ:
2016 թվականի մայիսին Վրաստան այցելողները հիմնականում Ադրբեջանից են, Թուրքիայից, Հայաստանից, Ուկրայինայից և Ռուսաստանից:
«Interpressnews»-ի փոխանցմամբ 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը 2.1418 լարի է: Ազգային արժույթը շարունակում է ամրապնդել դիրքերը նաև եվրոյի նկատմամբ: Վաղը 1 եվրոյի պաշտոնական արժեքը կկազմի 2.3898 լարի: