Բաթումիի համալսարանի տարածքից Իվանիշվիլին տեղափոխում է մագնոլիան՝ վնասելով շենքի հիմքերը (լուսանկարներ)

Բաթումիի ուսանողական հանրակացարանի տարածքում աճող հսկայական մագնոլիայի ծառը պատրաստվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի Աջարիայում գտնվող սեփական դենդրոպարկ տեղափոխմանը։

Անցյալ տարի Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին գնել էր 60-ից ավելի բնակիչ ունեցող հանրակացարանի ավելի քան չորս հեկտար կազմող տարածքը։ Ըստ ձեռքբերված համաձայնության՝ հանրակացարանում ուսանողները շարունակելու են բնակվել, մինչև հանրակացարանի նոր շենքի շահագործումը։ Նախատեսվում է, որ նոր շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի վերջին։

Սակայն տեղական «Բաթումելեբի» լրատվամիջոցը լուսանկարներ է հրապարակել, որոնցում հստակ երևում է, որ հսկայական մագնոլիայի տեղահանման հետևանքով մեծ փոս է գոյացել հանրակացարանի շենքի հարևանությամբ։ Նշվում է, որ հատուկ տեխնիկան փորել է հենց շինության հիմքերի հարակից հատվածը։ Հանրակացարանում բնակվող ուսանողները կարծում են, թե այդ ամենի հետևանքով վնասվել է շենքն ու այնտեղ բնակվելն այնքան էլ ապահով չէ։

28377655_2031204630242286_5010284962651740147_n

Մինչդեռ հանրակացարանի աշխատակազմից վստահեցրել են, որ ծառի տեղափոխման հարցերով զբաղվող կազմակերպությունը պարտավորվել է աշխատանքներն ապահով իրականացնել։ Այս ընկերությունում էլ վստահեցնում են, որ աշխատանքների ընթացքում շինության հիմքերը չեն վնասվել։

27972192_2031204556908960_5580129812690328642_n

Լուսանկարները՝ batumelebi.netgazeti.ge-ի

Թողնել պատասխան