Էկոնոմկիայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին համոզված է, որ հասարակական վայրերում ծխելն արգելելու օրենքը զբոսաշրջիկների թվաքանակը չի կրճատի:
«Այն կարծիքը, թե օրենքի ընդունումից հետո Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կնվազի, ճիշտ չէ, մենք պետք է դա անենք: Ես ծխող չեմ և կոչ եմ անում բոլորին թողնել ծխելը,- լրագրողներին ասել է Քումսիշվիլին` միաժամանակ հավելելով, որ սատարում է ծխախոտային տեղական արտադրանքին. «Ցավոք, ոչ բոլորն են թողնելու ծխելը, այդ պատճառով ավելի լավ է, որ ծխախոտը արտադրվի Վրաստանում, քան այլ տեղ»:
Հիշեցնենք, որ Վրաստանում այս տարվա հունվարի 1-ից ավելացել է ծխախոտային արտադրանքի ակցիզային դրույքաչափը: Հարկի ավելացման նպատակը ծխախոտային արտադրանքի վերահսկման միջոցների խստացումն է և Եվրամիության կանոնադրությանը մոտենալը: Ըստ Կառավարության ծրագրի` ծխախոտի արտադրանքի ակցիզային գները հաջորդող 8 տարիների ընթացքում ևս տարեցտարի ավելանալու են: