Թբիլիսիի քաղաքապետը շան հետ է մասնակցել քաղաքային իշխանության նիստին (լուսանկարներ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի  քաղաքապետարանի աշխատակիցները  ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել, ըստ որոնց՝ քաղաքային իշխանության նիստին քաղաքապետ Կախա Կալաձեն շան հետ է ժամանել աշխատավայր։

Քաղաքապետը շանն անցյալ շաբաթ է վերցրել շների պահման համայնքային հաստատությունից: Կալաձեն շանն անվանել է Տիֆանի: Իր ինստագրամում քաղաքական գործիչը տեղադրել է տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես են իր երեխաները խաղում իր աշխատասենյակում:

Ինչպես երևում է, Տիֆանին բնակվում է քաղաքապետարանում, քանի որ երեկ շունը երևացել է քաղաքապետարանի նիստերի դահլիճում:

27972347_10204357253646770_2246589064419731723_n

«Սա քաղաքապետարանի նոր աշխատակիցն է»,- ֆեյսբուքյան իրենց էջերում կատակում են վրացիները:

Լուսանկարները` ipress.ge-ի և Եկատերինա Ջոջուայի

Թողնել պատասխան