Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Անկախությունից ազատություն. Հանրապետության 100 տարին» խորագրով արշավը սկսել է Թելավի քաղաքից: Արշավի նպատակն է վրաց պետականության առջև կանգնած մարտահրավերների և վտանգների մասին բարձրացնել երիտասարդության իրազեկումը:
2018 թվականին լրանում է Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակը: Նախագահն այդ պատճառով 2018 թվականը հայտարարել է ազատության տարի:
Թելավիի համալսարանում ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ներկայացվել է Վրաստանի նշանակալի իրադարձությունների մասին պատմող ֆոտոկոլաժը: