«Մեր երկրի համար կենսաթոշակային բարեփոխումները կարևոր են, այն անպայման պետք է իրականացնել»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կովզանաձեն:
Վերջինիս խոսքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի հետ կապված հանձնաժողովը որոշակի նկատառումներ ունի, որոնք ուղարկվելու են Առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովին: Դրանք պետք է հաշվի առնեն ինչպես նշված հանձնաժողովում, այնպես էլ կառավարությունում, որպեսզի օրինագիծը լիարժեք տեսք ստանա:
«Կարծում եմ` այս ուղղությամբ խորհրդարանը, կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է միասին աշխատեն»,-հայտարարել է Իրակլի Կովզանաձեն:
Լուսանկարը` bfm.ge