Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հիշեցնում է, որ շվեյցարական Stadler Rail AG կազմակերպությունը շուտով Թբիլիսիում կկառուցի վագոնների արտադրամաս:
«Արդյո՞ք դրանց միջեւ տարբերություն կա»,-այսպես է վերնագրել Շվեյցարիայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գնացքների երկու լուսանկարները:
Երկու լուսանկարում էլ պատկերված են Stadler կազմակերպության կողմից արտադրված գնացքները:
Առաջին լուսանկարում պատկերված է Շվեյցարիայում գործող գնացքը ( © RhaetischeBahn/swiss-image.ch/Andrea Badrutt (Switzerland))։
Երկրորդ լուսանկարում ՝ Վրաստանի գնացքը (© საქართველოს რკინიგზა / Georgian Railway/Nino Zedginidze)
Stadler Rail AG կազմակերպությունը հիմնվել է 1942թ․ Ցյուրիխում եւ վագոնների արտադրության բիզնեսում համարվում է համաշխարհային առաջատար: Կազմակերպությունն ունի 20 արտադրող մասնաճյուղ աշխարհի 14 երկրներում, որտեղ աշխատում է 7 հազար մարդ:
«Շուտով այս ցուցակին կմիանա նաեւ Վրաստանի արտադրամասը»,-նշել է Շվեյցարիայի դեսպանատունը: