«Մենք տխուր իրականության առջև ենք կանգնած. մոտ 6 մլն քառակուսի մետր տարածքում շինարարության թույլտվություն արդեն տրված է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ նրա, կան հստակ շինարարական նախագծեր, որոնք հաստատվել են տարիներ առաջ, բայց դրանց իրականացումը վնաս է հասցնելու քաղաքին:
«Բողոքներ ենք ստանում: Մեր քաղաքային բաժինը անպայման քննարկման կդնի այդ նախագծերը: Կան դեպքեր, երբ բնակիչները դեմ են կոնկրետ վայրում շենք կառուցելուն: Եվ կարծում ենք, որ այդ շինարարությունը մեծ վնաս կհասցնի մեր քաղաքին: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերելու յուրաքանչյուր ծրագիրը ևս մեկ անգամ քննարկելու հարցում»,-ասել է Կալաձեն: