Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ իրականացնել:
Loukoster-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, թռիչքները կիրականացվեն մարտի 28-ից՝ շաբաթական երկու անգամ: Տոմսերի արժեքը կսկսվի 4075 ռուբլուց (մոտ 72 դոլար):
Ինչպես տեղեկացնում են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության մամլո ծառայությունից՝ ավիաընկերությունը դեռևս չի դիմել վրացական կողմին՝ թռիչք կատարելու թույլտվություն ստանալու համար:
Նշվում է նաև, որ այս պահին «Պոբեդա» ավիաընկերությունը շաբաթը յոթ անգամ թռիչքներ է իրականացնում Թբիլիսի՝ Ռոստովից: