Պետական աուդիտի ծառայության հրապարակած հաշվետվության առնչությամբ մեկնաբանություն է արել Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին: Մասնավորապես, Էլիսաշվիլին ուշադրությունը կենտրոնացրել է աուդիտի հաշվետվության մեջ տեղ գտած մի գործի վրա, ըստ որի՝ քաղաքապետարանի սեփականության տակ գտնվող անշարժ գույքը փոխանցվել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի ընկերությանը:
Նրա կարծիքով, գործի կապակցությամբ ոչ մի հետաքննություն չի սկսվի:
«Ոչ մի հետաքննություն չի սկսվի, ես համոզված եմ, քանի որ հարցը վերաբերում է Փարցխալաձեին: Նա Բերա Իվանիշվիլիի (Բիձինա Իվանիշվիլիի որդու) մտերիմ ընկերն է: Մի՞թե Կալաձեն կարող է որևէ բան անել Բերա Իվանիշվիլիի ընկերոջ դեմ», -հայտարարել է Էլիսաշվիլին:
Տեղեկացնում է News.ge-ն: