Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ապատեղեկատվություն է որակել ընդդիմադիր գործիչների քաղաքապետարանում աշխատավարձերի բարձացման մասին հայտարարությունը:
Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քաղաքապետարանում աշխատավարձային ֆոնդը չի ավելացվի նույնիսկ մի թեթրիով:
«Դա նշվում է ոչ թե ընդդիմության, այլ սնանկ քաղաքական կուսակցության կողմից, որը քայքայված «Ազգային շարժումն» է։ Այն դարձել է լուսանցքային քաղաքական կուսակցություն: Հետևաբար, այն լուրերը, որոնք մենք լսել ենք, խաբկանք են։ Աշխատավարձային ֆոնդը չի բարձրանա անգամ մեկ թեթրիով»,-ասել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքային ժողովում «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կոչ է քաղաքապետ Կախա Կալաձեին բարձրաձայնել սակրեբուլոյի բյուջեի փոփոխությունները, որոնք, ըստ նրանց, չեն ներկայացնում Թբիլիսիի ժողովրդի շահերն ու կարիքները: