Շինարարության թույլտվության կարգում փոփոխություններ կլինեն: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության համապատասխան որոշման նախաձեռնությունը կներկայացնի գործադիրի փետրվարի 15-ի նիստում:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ փոփոխությունները կբարելավեն Թբիլիսիում շինարարության գործընթացը:
«Շատ կարեւոր է, որ մենք Թբիլիսիում շինարարական գործընթացը կարգավորենք՝ առավել ուշադրություն դարձնելով վերականգնողական (ռեկրեացիոն) ոլորտների զարգացմանը: Այս մասին Կախա Կալաձեն շատ անգամ է խոսել, ես ուզում եմ ողջունել այս ուղղությամբ քաղաքապետարանի ջանքերը»,-ասել է վարչապետը:
Կվիրիկաշվիլիի խոսքով, թույլտվություն ստանալու համար անհարժեշտ կլինի ներկայացնել կանաչապատման ծրագիրը, 4000 քառ/մ-ից ավելի տարածքի դեպքում նաև տրանսպորտային հետազոտության սխեման: «Սա կհեշտացնի մեր աշխատանքն այն տեսանկյունից, որ հաջորդ փուլում այլեւս հարկավոր չի լինի լրացուցիչ փոփոխություններ անել»,-ասելէ Կվիրիկաշվիլին: