Լեհաստանը Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման հարցը չի քննարկում, այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
«Ռիա նովոստիի» տեղեկատվությամբ, Վրաստանի երրորդ նախագահի արտահանձնման գործով ո՛չ Լեհաստանի գլխավոր դատախազությունը, ո՛չ էլ Վարշավայի դատախազությունը չեն զվաղվում:
Լրատվամիջոցի հետ զրույցում երկու հաստատություններն էլ արել են պաշտոնական հայտարարություններ այս թեմայով:
Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելու պահանջով վրացական կողմը Լեհաստանին դիմել է 2017 թվականի օգոստոսին: Լեհաստանի գլխավոր դատախազությունից հայտարարել են, որ արտահանձնման հարցը Վարշավայի դատախազությունն է ուսումնասիրում, սակայն այնտեղ էլ չեն հաստատել տեղեկատվությունը:
Լուսանկարը՝ Interpressnews.ge -ից