Մխեդիրոնիի նախկին ղեկավարներից մեկը՝ Դոդո Գուգեշաշվիլիին մասնակցել է որդու հոգեհանգստի արարողությանը, այնուհետև կրկին տեղափոխվել Ղուդուշաուրիի հիվանդանոց: Նրան արարողությանը բերել են շտապ օգնության մեքենայով: Գուգեշաշվիլիի հետ էին իր ընկերները:
«Տիկին Դոդոն շարունակելու է բուժումը հիվանդանոցում: Նրա վիճակը կայուն ծանր է: Կամաց-կամաց դուրս է գալիս այդ վիճակից: Ենթադրում եմ, որ տիկին Դոդոն և քննիչները գիտեն ճշգրիտ տեղեկություն ենթադրյալ հանցագործի մասին», — ասել է Գուգեշաշվիլիի ընկերներից մեկը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիում հրազենային վիրավորում էր ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել էր։