Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին ներկայացնելով ոլորտի հերթական զեկույցը նշել է, որ 2017 թվականին Աֆղանստանում խաղաղարար առաքելություններին 1740 վրաստանցի զինծառայող է մասնակցել:
«ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների հետ հավատարիմ ենք մեր որոշմանը, որը աշխարհում խաղաղություն հաստատելու խնդիր է ունի»,- հայտարարել է Իզորիան:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Resolute Support» առաքելությունը իրականացվում է 2015 թվականից: ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի կառավարության միջև ձեռքբերված համաձայնությամբ երկրում 13 հազար զինվորական խաղաղարար առաքելություն է իրականացնում։ Նրանց հիմնական գործառույթը Աֆղանստանի իրավապահ մարմիններին խորհրդատվություն տրամադրելն է ու ծառայողների համար վարժանքների անցկացումը:
Լուսանկարը Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական էջից է։