Վրաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայացնի Նիկա Քոչարովը իր ` Young Georgian Lolitas (YGL) ռոք խմբի հետ:
Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել են Վրաստանի հանրային հեռուստատեսության ներկայացուցիչները: Մրցույթն այս անգամ կանցկացվի Ստոկհոլմում, որին առաջին անգամ աննախադեպ թվով երկրներ կմասնակցեն:
Եվրատեսիլին մասանկցելու առաջարկը բոլորվին անկանկալ էր, ասել է խմբի ղեկավար Նիկա Քոչարովը, հավելով, որ հույս ունի կգրվի խմբին համահունչ մի երգ:
Իր հերթին «Եվրատեսիլի» վրաստանյան պատվիրակության ղեկավար Նաթիա Ուզնաձեն հայտարարել է, որ ինչպես վրացի, այնպես օտարերկրյա կոմպոզիտորները կարող են մրցույթի չափանիշերին համապատասխան երգ ստեղծել ռոք խմբի համար:
Young Georgian Lolitas ռոք խումբը հիմնադրվել է 2000 թվականին: Խմբի անդամներ են Նիկա Քոչարովը, Լևան Շանշիաշվիլին, Գեորգիн և Դիմա Օգանեսյանը:
Անցնող տարի Վրաստանը միջազգային այս մրցույթին ներկայացրել էր Նինա Սուբլատին` զբաղեցնելով 11-րդ հորիզանականը: