«Թբիլիսիի հիմնական խնդիրն անկանոն շինարարություններն են»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և վստահեցրել, որ խնդրի լուծման համար աշխատանքներն արդեն սկսվել են:
«Այսօր հանդիպել ենք փորձագետների և գիտնականների հետ: Համագործակցության պատրաստակամություն հայտնեցինք, քանի որ առաջիկա տարիների ընթացքում մի շարք կարևոր նախագծեր պետք է իրականացնենք։ Հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների ներգրավումը շատ կարևոր է: Բոլորս պետք է մասնակցենք քաղաքի զարգացման գործին»,-հայտարարել է Կալաձեն:
Անկանոն շինարարության հետ կապված քաղաքապետը նշել է, որ դրանց վերահսկողության ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են, առաջիկա 2 տարվա համար մշակվում է նաև Թբիլիսիի կառուցապատման գլխավոր ծրագիրը: