Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշանակվել է Չինաստանի խոշորագույն CEFC Energy Company Limited կոնգլոմերատի տարածաշրջանային ծրագրերի ղեկավարման վերահսկիչ խորհրդի խորհրդական:
Նշված կոնգլոմերատն աշխատում է էներգետիկայի, ֆինանսների և արդյունաբերության տարբեր ոլորտներում: Կազմակերպության շահերի թվին են պատկանում նաև արժեթղթերը, ակտիվների կառավարումը և անդրսահմանայն տերմինալների շինարարությունը:
2017 թվականին CEFC Energy Company Limited-ը ճանաչվել է որպես Չինաստանի 8-րդ ամենախոշոր կազմակերպություն: Տարեկան շրջանառությունը կազմում է 40 միլիարդ դոլար: Կազմակերպությունը նախագծեր ունի նաև Վրաստանում:
Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում:
Լուսանկարը` Radio Fortuna-ի