Ինչպիսի՞ն էր երիտասարդը 20-րդ դարի Վրաստանում: Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսի՞ն կլինեիք դուք այդ ժամանակահատվածում: Ինչպե՞ս կապրեիք Վրաստանի առաջին հանրապետության տարիներին 1918-1921թթ.: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս էին հանգստանում աշակերտները, երբ Վրաստանը Խորհրդային միության կազմում էր: Ի՞նչ խոչընդոտներ կարող էին ունենալ նրանք: Արդյո՞ք պատկերացում եք, թե ինչ ճանապարհ են անցել ձեր տարիքի երիտասարդները 1990-ականներին, երբ Վրաստանը նոր էր անկախացել։ Ինչպիսի՞ փորձ ձեռք բերեցին նրանք այդ ժամանակաշրջանից: Ինչպիսի՞ վախեր ունեին և ի՞նչն էր ամենից շատ անհանգստացնում նրանց: Ինչպիսի՞ն էր նրանց ամեն մի օրը և ինչպե՞ս էր փոխվում այն 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածներում:
Եթե ցանկանում եք այս հարցերին պատասխանել, ապա հարցրե՛ք ձեր ծնողներին, տատիկներին, պապիկներին, հարևաններին, բարեկամներին կամ ձեզ ծանոթ այլ տարեցներին: Լսե՛ք անցած դարում ապրած երիտասարդների հիշողություններն ու հավաքե՛ք նրանց պատմությունները:
Մասնակցե՛ք «Իմ նախնին իմ տարիքում» թեմայով պատմության մրցույթին: Դուք ոչ միայն հաճույք կստանաք անցյալի նոր բացահայտումներից, այլև կարող եք շահել մեծ մրցանակ: Հաղթե՛ք, նվաճե՛ք մրցանակներ կամ հնարավորություն ստացեք մեկնել Բեռլին, պատմական ճամբար:
Մրցույթին կարող են մասնակցել 15-18 տարեկան աշակերտները, ինչպես անհատական, այնպես էլ խմբային՝ խմբում մինչև երեք մասնակից, աշխատանքներով:
Աշակերտները կարող են որոնել նյութեր և օգտագործել բոլոր տեսակի ռեսուրսները (գրքեր, ինտերնետ, հարցազրույցներ, հին թերթեր, ընտանեկան լուսանկարներ, արխիվներում պահպանված փաստաթղթեր եւ այլն):
Մասնակիցները կարող են ներկայացնել. էսսե (1.500-3.000 բառ), ֆոտոցուցահանդես (5-7 լուսանկար), 1 պաստառ, անիմացիա (5-10 րոպե): Բոլոր ձևաչափերը (բացառությամբ էսսեների) պետք է պարունակեն նկարագրում, բացատրելով տվյալ աշխատանքը (400-600) բառ:
Մրցույթի լեզուն վրացերենն է, սակայն եթե աշակերտն ուղարկի հայերեն կամ ադրբեջաներեն, կազմակերպիչները կապահովեն տեքստի թարգմանությունը։
Ձեր աշխատանքները կարող եք ուղարկել historycompetition@gmail.com էլ.հասցեին, կամ փոստով՝ DVV International Georgia կազմակերպության գրասենյակ, Կիփշիձեի փողոց N20, տուն 3, 0179 Թբիլիսի:
Աշխատանքի առաջին էջում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, էլ.հասցեն, փոստային հասցեն և հեռախոսահամարը, տարիքը և դասարանը, դպրոցը և դպրոցի հասցեն, ուսուցչի անունը, ազգանունը:
Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 15-ն է, ժամը 12:00: Հավելյալ հարցերի համար զանգահարեք. 555 79 67 41; 558 93 15 17