Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Ստալինի մահը» ֆիլմը դիտելուց հետո, տպավորություններով կիսվել է ֆեյսբուքյան իր էջում:
Սաակաշվիլին դիտել է ֆիլմը Կիևի կինոթատրոններից մեկում՝ ընկերների հետ:
«Իմ մեծ տատ Թամարան ինձ պատմում էր, թե ինչպես է փրկել Ստալինին ցարական ժանդարմներից, դուրս է հանել նրան իր հոր տնից, ով հարուստ արդյունաբերող էր, իսկ Ստալինն ի պատասխան բարության՝ փոխհատուցել է նրա ընտանիքի գույքի բռնագրավմամբ և նրա հոր ու եղբոր ոչնչացմամբ: Իմ անգլերենի ուսուցիչ Գելա Չարկվիանին, առաջնորդի մահից առաջ մի քանի տարի շարունակ՝ հոր (կուսակցության կովկասյան թևի ղեկավարը) հետ հաճախ է եղել Ստալինի տանը և իր պատմածը շատ նման է ֆիլմում ցուցադրվածին։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս գնալ և դիտել ֆիլմը, անպայման», — գրում է Սաակաշվիլին:
Նշենք, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն արգելել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչչիի «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում, որտեղ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունվարի 25-ին։ Մինչդեռ Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում և հետխորհրդային մի շարք այլ երկրներում «Ստալինի մահը» ֆիլմը ցուցադրվել է: