Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի լրագրողական գործունեության մասին շատ բան չենք իմացել: Այս մասին լրագրողների հետ զրուցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին: Նա արձագանքել է ադրբեջանցի լրագրողի մեղադրանքներին առ այն, որ վերջինիս առեւանգել էին Վրաստանի վարչապետի թույլտվությամբ:
«Չգիտեմ, թե ինչպես է կառավարությունը պատասխանում այս հարցին, սակայն ես կարծում եմ, որ բավականին ծանր իրավիճակում է Աֆգան Մուխթարլին Ադրբեջանում ընթացող իրավիճակների ֆոնին եւ նման ծանր իրավիճակում գտնվող մարդը միջազգային ուշադրություն գրավելու կարիք ունի: Որքան ավելի սկանդալային լինեն նրա հայտարարությունները, այնքան ավելի շատ ուշադրություն կգրավի: Մուխթարլին տարիների ընթացքում բնակվում էր Վրաստանում, բավականին հարմարավետ կյանք էր վարում եւ նրա լրագրողական գործունեության պատճառով ոչ մի տեսակի խնդիր չի ունեցել, չնայած մեզանից շատերը չեն էլ լսել նրա լրագրողական գործունեության մասին:
Լուսանկարը ՝ interpressnews.ge կայքից