Ծնունդով հայ, ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) Փհենչհանում անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերում աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ կանանց կարճ ծրագրի թիմային մրցույթում:
18-ամյա Մեդվեդևան գերազանցել է նախկինում իր իսկ սահմանած ռեկորդը՝ հավաքելով 81.06 միավոր:
Հիշեցնենք` Ռուսաստանը ներկայացնող մարզիկները Օլիմպիադային մասնակցում են չեզոք դրոշի ներքո և «Օլիմպիական մարզիկները Ռուսաստանից» անվամբ թիմով այն բանից հետո, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանին մասնակցել Ձմեռային Օլիմպիական խաղերին:
Լուսանկարը՝ sport-express.ru կայքից