Ռուսաստանի դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության էջում հրապարակվել է նախօրեի ավիավթարի զոհերի ամբողջական ցուցակը: 71 զոհ, որոնցից 3-ն անչափահասներ են: Զոհերի թվում երկու հայ կա, մեկը՝ անձնակազմի անդամ, երկրորդ օդաչու 1973-ին ծնված Սերգեյ Համբարյանը: Զոհվել է նաև Ադրբեջանի, Ղազախստանի և Շվեյցարիայի մեկական քաղաքացի: Մնացածը Օրենբուրգի բնակիչներ են:
Սարատովյան ավիաընկերություններին պատկանող ԱՆ-148 օդանավը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից ուղևորում էր դեպի Օրսկ, ռադարներից անհետացել է թռիչքից անմիջապես հետո: Օդանավի կործանման պաշտոնական վարկածներն առայժմ երեքն են՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, մարդկային գործոն և տեխնիկական անսարքություն: Ահաբեկչության վարկածը չի քննարկվում:
Հաղորդվում է, որ թռիչքի պահին եղանակի հետ կապված խնդիր չի եղել, օդանավը 2010-ին էր արտադրված: Արդեն հայտնի է, որ թռիչքից առաջ օդանավը չէր անցել պարտադիր հակասառցային մշակում: Հայտնաբերվել է մեկ «սև արկղ»: Օրենբուրգում այսօր սգո օր է հայտարարված: