Կվիրիկաշվիլին արտակարգ հանդիպում է անցկացրել

Վրաստանի կառավարությունը ազատ մուտքի արտոնագրի հետ կապված մարտահրավերները հաղթահարելու նպատակով կխստացնի պայքարի միջոցները: Այս թեմայի շուրջ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արտակարգ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է իրականացնել մոտ ապագայում, որպեսզի Եվրոպայում ապաստարան փնտրողների թիվը էլ ավելի չաճի՝ պատճառ դառնալով ԵՄ-Վրաստան ազատ վիզայի ռեժիմի չեղարկման:

Վրաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում գործընկեր երկրների անհանգստությանը և պատրաստ է խնդրից խուսափելու համար խստացնել օրենսդրությունը: Կառավարության առաջիկա նիստի ընթացքում բոլոր քայլերը կքննարկվեն առավել մանրամասն:

Տեղեկացնում է «news.ge»-ն:

Թողնել պատասխան