Վրաստանի Խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան անդրադառնալով ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի հայտարարությանը, այն Վրաստանի իշխանություններ և վարչապետի մասին զրպարտություն է որակել:
«Դա զրպարտանքի դասական օրինակ է: Վարչապետի հասցեին արած հայտարարությունը զրպարտանք է, ուրիշ ոչինչ: Կարող եմ վստահությամբ ասել, որ դա իրականության հետ չի համապատասխանում: Վերոնշյալ դեպքի հետ կապված գործ է հարուցված և հետաքննություն է ընթանում: Փաստացի հարցաքննվել են բոլոր նրանք, ովքեր հնարավոր է որևէ տեղեկատվություն ունենա այս թեմայի շուրջ»,-ասել է Բեսելիան:
Հիշեցնենք, ընտանեկան խնդիրների պատճառով երկու օրով ազատության մեջ գտնվող Մուխթարլին նշել է, որ իր առևանգումը անհնար կլիներ առանց Վրաստանի իշխանության համաձայնության: Բացի այդ լրագրողը ընդգծել է՝ Բիձինա Իվանիշվիլիի և Իլհամ Ալիևի բիզնես համագործակցության զոհն է դարձել:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: