«Ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից մեկը ապակենտրոնացման բարեփոխումն է, ինչի հետ կապված մենք արդեն կոնկրետ պատկերացումներ ունենք»,- այս մասին ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի համալսարանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
Նա իր ելույթում խոսել է Վրաստանում ժողովրդավարության ուղղությամբ տարվող բարեփոխումների, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին:
Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ, Վրաստանում ապակենտրոնացման մակարդակը բավականին ցածր է:
«Ֆիսկալային ապակենտրոնացման մակարդակը շատ ցածր է եւ մեր նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային եկամուտները կրկնակի դարձնել: Այնպես որ, սա եւս մեկ ամբիցիոզ նպատակ է, որը կառավարական համակարգում շատ կարեւոր փոփոխություններ կբերի: Այս բարեփոխումը իրականացվել է ապակենտրոնացման ռազմավարության համաձայն, որը խորհրդարանը գործադիր իշխանության հետ միասին է մշակել»,- հայտարարել է խորհրդարանի ղեկավարը: