Թբիլիսիի քաղաքային դատարանում օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ուրախացեք, այսօր պատժվում է բարությունը»։
Բուրճուլաձեն դատարանում հարցաքննվելու է «Օրորոցային» (Իավնանա) հիմնադրամի փողերի լվացման գործով:
«Այսօր պատմական օր է: Ուրախացեք եւ իմացեք, որ լավությունն ու բարությունը պատժվում են։ Պետք է հարցաքննեն այն մարդուն, ով այսքան բարի գործ է արել: Սակայն հույս ունենանք, որ արդարությունը կհաղթի»,- հայտարարել է Բուրճուլաձեն:
Նրա խոսքով, նա էլ հարցեր ունի դատախազությանն ուղղված եւ այսօր այդ հարցերը ներկայացնելու է: