Ապրիլի տնտեսական աճը 4.3 տոկոս է

2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 2.8 տոկոս:

Միևնույն ժամանակ, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով`  տնտեսական աճն  ապրիլին  կազմել է 4.3 տոկոս:

Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին վստահեցրել է, որ այսպիսով  շարունակվում է  տարեսկզբից սկսված այն դրական դինամիկան, որի արդյունքում բարելավվում են մակրոտնտեսական ցուցանիշները:

Նախարարի խոսքով`  այսօր Վրաստանի տնտեսության զարգացման առաջատար ոլորտներն են հյուրանոցա-ռեստորանային  ոլորտը, շինանյութերի,  սննդամթերքի և խմիչքի արտադրությունը:

Դիմիտրի Քումսիշվիլին անրադարձել է նաև գործազրկության և տարադրամի արժեզարկման մակարդակին: Նրա խոսքով`  ապրիլին  լարին իր դիրքերն  ամրապնդել է 3,2 տոկոսով,   ինչը բավականին լավ ցուցանիշ է: Քումսիշվիլին դրական է գնահատել նաև գործազրկության 12 տոկոսը:

Նախարարը նաև կանխատեսել է` զբոսաշրջության ոլորտի եկամուտը կկազմ 92 մլն դոլար:   Վրաստանի փոխվարչապետը վստահ է, որ տարեկան կտրվածքով տնտեսական աճը գերազանցելու է 3 տոկոսի շեմը:

 

Թողնել պատասխան