Վրաստանի հանրակրթական հաստատությունների 67 հազար 342 ուսուցչից առաջին կարգի որակավորում ունի ընդամենը 9-ը: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը։
9 ուսուցիչներից 2-ը դասավանդում է մասնավոր դպրոցներում, 7-ը՝ հանրային:
Վրաստանի կրթական համակարգն ունի որակավորման 4 կարգ։ 2-րդ կարգի՝ առաջատար ուսուցչի որակավորում ունի 231 ուսուցիչ ( հանրային դպրոցներում՝ 153, մասնավոր դպրոցներում՝ 78 ուսուցիչ), երրորդ կարգի՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ունեցողների թիվը հասնում է 17 հազար 179-ի ( հանրային դպրոցներում դասավանդում է 16 հազար 914-ը, մասնավոր դպրցներում՝ 265-ը), 4-րդ կարգի՝ պրակտիկ ուսուցիչներ են համարվում 44 հազար 611-ը (հանրային դպրոցներում դասավանդում է 40 հազար 582-ը, մասնավորներում՝ 4029):