Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դստեր՝ Աննա Մարգվելաշվիլիի հետ պետական այցով մեկնել է Հունաստան:
Աթենքում այսօր կկայանա նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը նախագահական պալատում, ինչից հետո Մարգվելաշվիլիի հետ բանակցություններ կանցկացնի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլուսը: Նաեւ ծրագրվում է պետական պատվիրակությունների ընդլայնված ձեւաչափով հանդիպում:
Այցի օրակարգում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Ակեքսիս Ցիպրասի, խորհրդարանի խոսնակ Նիկոս Վուցիսի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:
Մարգվելաշվիլին հանրային դասախոսությամբ ելույթ կունենա Աթենքի համալսարանում եւ կհանդիպի մայրաքաղաքում վրացական սփյուռքի նեկայացուցիչների հետ:
Մարգվելաշվիլիի այցը կավարտվի փետրվարի 9-ին: