Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է Հայաստանին եւ հայերին: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով armtimes.com կայքում հրապարակված` Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին Պատվո շքանշան էր շնորհել. Ո՞րն է նրա գիրքը թունավորելու պատճառը վերնագրով հոդվածը ռուսերենով, Սաակաշվիլին գրում է.
«Կարծում էի, թե մեզ մոտ` Ուկրաինայում է խորը քաղաքական ճահիճ, սակայն պետք է ընդունել, որ Հայաստանում խնդիրները էլ ավելի խորն են: Ամեն դեպքում, շատ եմ հարգում հայ ժողովրդին եւ վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի վայրը երկու անգամ փոխվել էր, քանի որ շնորհանդեսը կազմակերպող կառույցները նախնական պայմանավորվածությունից հետո հրաժարվել էին հյուրընկալել միջոցառումը։
Նշենք նաեւ, որ փետրվարի 7-ին, «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը այնուամենայնիվ տեղի ունեցավ Երեւանի «Յանկի» փաբում: