Հնարավոր է Վրաստանն ավելացնի իր զորախմբի թվաքանակը Կենտրոնական Աֆիկայի հանրապետությունում:
Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ անսալով ԵՄ խնդրանքին` հնարավոր է Կենտրոնական Աֆրիկայում ավելացնեն սպաների թվաքանակը: Վերջիններս ԵՄ գործողությունների շրջանակներում ուսումնական վարժություններ կանցկացնեն տեղացի զինվորակաների համար:
Խիդաշելին ասել է, որ որոշումը կկայացվի, երբ խորհրդարանը կքննարկի հարցը:
Նշենք, որ այս պահին Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ծառայում է վրացի 5 զինծառայող. «Այդ թիվը կարող է հասնել 20-ի: Սակայն զինծառայողների հստակ թիվը հայտնի կդառնա 2 շաբաթվա ընթացքում»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: