Վրաստանի էկոնոմիկայի նախարարության լեռնային զարգացման գործակալությունը լեռնային բնակավայրերում տեղադրելու է մինի ճոպանուղիներ, այս մասին հայտնել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Վերին և Ներքին Սվանեթիի գյուղերում արդեն տեղադրվել են գերմանական արտադրության մինի ճոպանուղիներ: Ըստ վարչապետի՝ այսպիսի ճոպանուղիների գինը կազմում է մոտ 25 հազար եվրո:
«Սկսել ենք գյուղերում տեղադրել մինի ճոպանուղիներ, էկոնոմիկայի նախարարության լեռնային զարգացման գործակալությունը գտել է 200-300 մետր երկարությամբ ճոպանուղիներ արտադրող գերմանական կազմակերպություն, որի արտադրանքի գինը կազմում է ընդամենը 25,000 եվրո», — ասել է վարչապետ Կվիրիկաշվիլին: