Կիևի վերաքննիչ դատարանը չի բավարարել Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինայի միգրացիոն ծառայության դեմ հայցը և օրինական ճանաչել ծառայության՝ Սաակաշվիլիին ապաստան տրամադրելու և լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ տալու համար մերժման որոշումը:
Նշենք, որ նախօրեին Կիևի վերաքննիչ դատարանը վերսկսել էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինայում մնալու օրինականության վերաբերյալ դատական գործը: Պաշտպանյալ կողմը պահանջում էր Միխեիլ Սաակաշվիլիին լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ տալ:
Քննարկվում էր նաև Սաակաշվիլիի փաստաբանների բողոքը, որի համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահի պաշտպանյալները պահանջում են հանձնաժողովի գործունեության թափանցիկություն:
Դատական նիստից հետո Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը Ուկրաինայի իշխանություններին տալիս է Սաակաշվիլիի անօրինական արտահանձնման ծրագրի իրականացման համար շատ պատճառներ: Ըստ փաստաբանի, իրավաբանական պայքարը կշարունակվի Վճռաբեկ դատարանում և եթե արդյունք չլինի, կդիմենք Եվրոպական դատարան:
Հիշեցնենք նաև, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց էր ներկայացրել Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության դեմ և պահանջում էր իրեն ճանաչել որպես լրացուցիչ պետական պաշտպանության կարիք ունեցողի։