ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են Սաչխերեի լեռնային պատրաստության դասընթացին

ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են Սաչխերեի (Իմերեթի) լեռնային պատրաստության դասընթացին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Փետրվարի 2-ին Վրաստանի Զինված ուժերի Սաչխերեի Լեռնաուսումնական դպրոցում ավարտվեց «ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրով ս.թ. հունվարի 15-ից մեկնարկած ձմեռային հիմնական դասընթացը»,-ասված է դեսպանության տարածած հաղոդագրությունում։

Ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների` դասընթացին մասնակցում էին նաև ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 5 հոգուց բաղկացած խումբը, կապիտան Հարություն Գրիգորյանի հրամանատարությամբ:

Փետրվարի 2-ին կազմակերպված ավարտական շնորհանդեսի ընթացքում դասընթացի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականներ Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի ուսումնական հրամանատարության և Վրաստանում ՀՀ ռազմական կցորդի կողմից։

«Ռազմական կցորդ Սամվել Ռամազյանն իր խոսքում երախտագիտության հայտնեց Սաչխերեի Լեռնաուսումնական դպրոցի պետ, փոխգնդապետ Իվանե Ցխադաձեին` երկարատև համագործակցության համար»,-ասված է հաղորդագրությունում:

Թողնել պատասխան