Կիև-Թբիլիսի չվերթն իրականացնող ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախնական տվյալներով վթարային վայրէջքի պատճառը արգելակների անսարքությունն է եղել:
Վայրէջքի պահի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Ուկրաինական ավիաընկերությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռի անձնակազմը գործել է անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան։ Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Այս պահին ինքնաթիռը տեխնիկական զննում է անցնում: