Վրաստանի Արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ Վրաստանի եվրամիության հետ առանց վիզայի ազատականացմանը վտանգ չի սպառնում։ Արտգործնախարարը ամեն դեպքում Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել հնարավորությունը զգուշորեն օգտագործել:
«Վիզայի ազատականացումից արդեն օգտվել է Վրաստանի քաղաքացիների մեծ մասը: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ բոլորին, որ սա հնարավորություն է տալիս 90 օր մնալ եվրոպական երկրում: Անհրաժեշտ է, որ ոլորը պահպանեն այս պայմանը, որպեսզի այն շարունակվի անխափան, Վրաստանի հետ կապված հարցեր չառաջանան: Այս փուլում պայմանների վերանայման վտանգ չկա»,- հայտարարել է Ջանելիձեն:
Հիշեցնենք, որ օթեւան տրամադրող եվրոպական գործակալության կողմից տարածած վիճակագրական տվյալների համաձայն, 2016թ․-ի համեմատ եվրամիության անդամ երկրներում օթեւան փնտրող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 35 տոկոսով:
Հիշեցնենք՝ Վրաստանի և ԵՄ–ի հետ ազատ վիզային ռեժիմի մասին բանաձևն ընդունվել է մոտ մեկ տարի առաջ: