Վրաստանի ոստիկանությունը 45 հիբրիդային և 51 էլեկտրոնային մեքենա է ստացել։
Մեքենաները Վրաստանի ՆԳՆ-ին է փոխանցել Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի շրջանակներում, հաղորդում է Imedi հեռուստաընկերությունը:
Նոր մեքենաների փոխանցման միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության և խորհրդարանի անդամներ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան, Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տոշիո Կաիտանին, Mitsubish-ի կորպորացիայի ներկայացուցիչներն ու այլ հյուրեր:
ՆԳՆ տվյալներով` նախարարությունը շրջակա միջավայրի համար հարմարավետ մեքենաներով սկսում է ավտոկայանների նորացման նոր փուլը:
2015 թվականին Ճապոնիայի կառավարությունը Վրաստանի կառավարությանն էր փոխանցել ոչ կառավարական դրամաշնորհներ, որոնց միջոցով պետք է ձեռք բերվեր նոր սերնդի էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցներ, ինչը զգալիորեն կնվազեցնի նախարարության վարչական ծախսերը: