Մեկ տարի անց Թբիլիսիում կբացվի ևս մեկ 5 աստղանի հյուրանոց: Վրաստանի վարչապետը մասնակցել է «Հիլթոն» հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով ելույթ է ունեցել, հուշագիր ստորագրել և հյուրանոցի հիմքի մեջ խորհրդանշական պարկուճ դրել:
Հյուրանոցը կտեղակայվի քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շինություններից մեկում՝ գյուղատնտեսության նախարարության նախկին շենքում, որն արդեն մեկ տասնամյակից ավելի չի օգտագործվում։
Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ «Հիլթոնը» կպահպանի մշակութային հուշարձանի կարգավիճակը և շենքի տեսքը չի փոխվի: Այս պահին շինարարության վրա աշխատում է շուրջ 150 մարդ, իսկ ծրագրի ընթացքում կաշխատի ավելի քան 500 մարդ:
Վարչապետ Կվիրիկաշվիլին իր ելույթում կարևորել է հյուրանոցի կառուցումը։
«Այս հյուրանոց այցելող հազարավոր զբոսաշրջիկներ կլինեն, կլինի գյուղատնտեսական ապրանքների պահանջարկի ավելացում, հետևաբար, գյուղացիների համար ևս հավելյալ աշխատանք է: Տրանսպորտի պահանջ կլինի՝ տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղեր կլինեն: Սպառողական ապրանքների պահանջարկը կավելանա և, իհարկե, շատ մեծ ապրանքներ կվաճառվեն երկրում և դրանով նոր եկամուտներ կբերեն երկրին, կբարելավեն մեր քաղաքացիների կյանքի որակը», — նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին: