«Վարկեթիլի» մետրոյի կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացված 13 տուժածից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մինչև օրվա վերջ դուրս կգրվեն ևս վեցը: Տուժածներից երեքին արդեն վիրահատել են, ևս մեկին կվիրահատեն առաջիկայում։
Տուժածները տեղափոխվել էին Թբիլիսիի չորս տարբեր կլինիկաներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ «Օպտիմալ մեդ»-ում տեղավորել են 1, «Թբիլիսիի ծովի հիվանդանոցում»` 6, «Ամթել հիվանդանոցում»` 4, իսկ Ինգորոկվայի կլինիկայում ` 3 հիվանդ:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում փլուզվել էր առաստաղը, որի հետևանքով 13 մարդ էր վնասվել: